Հայ գեներալների գնդակահարությունը 1937 թվականին՝ մեկ քայլ հերոսի կոչումից դեպի հանցագործի համբավը. armat.im
Advertisement 1000 x 90

Հայ գեներալների գնդակահարությունը 1937 թվականին՝ մեկ քայլ հերոսի կոչումից դեպի հանցագործի համբավը. armat.im

Խորհրդային ժամանակաշրջանի սկիզբը ազդանշող 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը ճակատագրական դարձավ միլիոնավոր  մարդկանց համար:

ԽՍՀՄ-ի՝ այդ թվում հայկական ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի պատկան մարմինները աչք չէին փակում:  Հատկապես տուժեց ազգի էլիտան, նրա
լավագույն ներկայացուցիչները:  Ազգը պետք է դառնար որբ:  Սպանվածների շարքում կան անուններ, ում հայ ժողովուրդը բառացիորեն պարտական է իր
այսօրվա գոյության համար, և այդ անունները ընդհուպ մինչև  XX դարի 80-ական թվականների վերջն ու 90-ական թվականների սկիզբը արգելված է եղել
արտաբերել:

Նույնիսկ վերականգնողական աշխատանքներից հետո շատերին ծանոթ չէ Հայաստանի փրկիչներ ու ազատարարներ՝ ականավոր գեներալներ Մովսես Սիլիկյանի, Քրիստափոր Արարատյանի և նրանց ընկերների անունները, որոնց կյանքն ընդհատվեց 1937 թ. դեկտեմբերյան մի ցուրտ առավոտ:

Գեներալներ Քրիստափոր Արարատյանը, Մովսես Սիլիկյանը և նրանց ընկերները կենտրոնական կերպարներ էին, որոնց գործողություններից էր կախված Սարդարապատում և Բաշ-Ապարանում թուրքական բանակի դեմ տարվող առանցքային ճակատամարտերի արդյունքը, ինչպես նաև պատերազմներից ու ցեղասպանությունից կեղեքված մնացյալ հայ ժողովրդի ճակատագիրը:  Դրանք այն մարտերն էին, որոնք պետք է ապահովեին Հայաստանի հետագա գոյությունը:

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ապրելու իրավունք ունենալու համար փոքր ազգերը  պետք է պայքարեն արյամբ:

Ցեղասպանություն ապրած հայ ժողովրդին անհրաժեշտ էր հավաքել վերջին ուժերն ու հակահարված տալ՝ գիտակցելով, որ պատերազմում են ոչ թե կյանքի այլ մահվան համար:

1918 թվականի մայիսի 15-ին թուրքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան:

Թշնամին շարժվում էր դեպի Արարատյան դաշտավայր և հաջորդ օրն արդեն իր վերահսկողության տակ էր պահում Արաքս կայարանը, որը Սարդարապատից ընդամենը 10 կմ հեռավորության վրա էր:  Թուրքերը գերազանցում էին ինչպես սպառազինությամբ (40 նորագույն թնդանոթների դեմ հայերը դիմադրություն էին ցույց տալիս 18 հին թնդանոթներով), այնպես էլ մարդկային ուժով:  Ավելին՝ թուրքերին օգնում էին նաև գերմանացիները:

Ահա այսպիսի պայմաններում էին գործում գեներալները:  Իրադրությունն այնպիսին էր, որ նահանջելու տեղ չկար:  Հավանաբար, այդ հսկայական լարվածությունն էր, որ պատճառ հանդիսացավ երկրորդ դիվիզիայի հրամանատար Մովսես Սիլիկյանի և հրետանու հրամանատար Քրիստափոր Արարատյանի խելացնոր խիզախությանը:

Ամբողջությամբ՝ armat.im