Դիվանատուն ներխուժածներից ոմանք գտնվել են թմրանյութի ազդեցության տակ, հարուցվել է քրեական գործ. խմբի իրական դեմքը բացահայտվում է. haydzayn.am
Advertisement 1000 x 90

Դիվանատուն ներխուժածներից ոմանք գտնվել են թմրանյութի ազդեցության տակ, հարուցվել է քրեական գործ. խմբի իրական դեմքը բացահայտվում է. haydzayn.am

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներն ի սկզբանե հայտարարում էին, թե պահանջում ենՀայոց Կաթողիկոսի հրաժարականը և մեղ

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներն ի սկզբանե հայտարարում էին, թե պահանջում ենՀայոց Կաթողիկոսի հրաժարականը և մեղադրանքներ էին հնչեցնում Վեհափառի հասցեին, սակայն այժմ նրանքբացահայտեցին, որ առհասարակ խնդիր ունեն Հայոց եկեղեցու նվիրապետական կառույցի հետ:

Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանն՝ընդգծելով, որ արդեն ի հայտ են գալիս անվտանգության խնդիրներ:

«Այս խումբը՝ խախտելով եկեղեցում գործող կարգապահական կանոնները, Դիվանատան պահակին մի կողմհրելով, մուտք է գործել փակ տարածք: Այդ օրը մենք Դիվանատանը ժողով էինք անցկացնում, երբ աղմուկլսեցինք, և դա այն դեպքում, երբ Վեհարանում երբեք աղմուկ չի լինում: Դա Կաթողիկոսի աշխատակազմի,քարտուղարության տարածքն է, այնտեղ մարդիկ աշխատում են: Դուռը բացեցինք և տեսանք, որ խմբի անդամներըլցվել են միջանցքում ու փողոցային խոսքերով, փողոցային կեցվածքով գոռգոռում են: Ես նույնիսկ չգիտեմ՝ ի՞նչանուն տալ այդ մարդկանց, ինչպե՞ս բնութագրել կատարվածը:

Ու եթե ի սկզբանե տպավորություն կար, որ Կաթողիկոսին են ուղղված նրանց մեղադրանքները, ապա իրենցպահվածքով բացահայտեցին, որ առհասարակ հայ եկեղեցու նվիրապետական կառույցի հետ խնդիր ունեն»,- նշեցՍրբազանը:

Նա հիշեցրեց, որ խմբի անդամները հայ եկեղեցու վերջին երեք կաթողիկոսներին՝ Վազգեն Ա-ին, Գարեգին Ա-ին ևԳարեգին Բ-ին անվանեցին «КГБ»-ի գործակալներ, ու հայտարարեցին, թե նրանք կաշառքով են ընտրվել: «Կաթողիկոսի ընտրությունն իրականացվում է Ազգային եկեղեցական ժողովի միջոցով: Այսինքն, այսհայտարարությամբ նրանք ոչ միայն կաթողիկոսներին հանցագործ համարեցին, այլև ամբողջ եկեղեցականժողովի անդամներին անվանեցին կաշառակերներ: Ամեն՝ 15 հազար հայի ներկայացնում է մի պատգամավոր, ուստացվում է, որ ըստ այս խմբի՝ ազգային եկեղեցական ժողովի անդամները, ովքեր ներկայացնում են ամբողջհայությունը, կաշառված են, ազգի դավաճան:

Երկրորդ, այս խմբի եկեղեցաբանական ընկալումը տարբերվում է մեր առաքելական եկեղեցու ընկալումներից:Այս շրջանում նրանք հոդվածներ էին գրում իրենց կայքում, նշելով, որ իբր թե կարթողիկոսություն չի եղել հայեկեղեցում, և կաթողիկոսն ընդամենը եպիսկոպոսներից մեկն է: Այսինքն, նրանց եկեղեցաբանական,նվիրապետական կարգի մոդելը բողոքական մոդել է հիշեցնում:

Սարկավագ, երեց, եպիսկոսպոս. նրանք ընդունում են այս երեք նվիրապետական աստիճանները և մերժումկաթողիկոսական իշխանությունը, ինչն ընդունված է ավանդական բոլոր եկեղեցիներում: Սա բողոքականեկեղեցու եկեղեցաբանական դրույթ է: Այսինքն, նրանց խնդիրը Կաթողիկոսի հրաժարականը պահանջելը չէ,նրանց խնդիրը հայ եկեղեցին կազմաքանդելն է»,- նշեց Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության շարքերում տարբեր տարրերեն նկատվում: «Նախ կա աղանդավորական տարր, դա մարդկանց մի խումբ է, որը գտնվում է Կորյուն աբեղայիաղանդավորական ազդեցության տակ, ու դա իրականություն է: Կա նաև մեկ այլ խումբ, որը ևս բացահայտվել է.սրանք այն մարդիկ են, որոնք փոխկապակցված են Սորոսի հիմնադրամի հետ: Նրանք սնվում ենդրամաշնորհներից ու իրականացնում են հատուկ պատվեր եկեղեցու դեմ:

Եթե ի սկզբանե այս ամենը տեսանելի չէր, ապա հիմա արդեն ամբողջությամբ տեսանելի է, մանավանդ, երբսփյուռքն իր ձայնը բարձրացրեց ու ասաց, թե ի~նչ վտանգներով է հղի այս գործընթացը և դեպի ո՞ւր է տանումայն՝ պատկերն արդեն ամբողջությամբ գծագրվեց»,- ասաց Սրբազանը:

Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նաև նկատեց, որ Դիվանատուն ներխուժած անձինք պատրաստ ենամեն տեսակ գործողությունների ու շանտաժի. «Երբ նրանք ներխուժեցին, ի դեպ, ինչին անձամբ եղա ականատես,նրանից ոմանք գտնվում էին թմրանյութի ազդեցության տակ: Դա երևում էր նրանք ոչ ադեկվատ պահվածքից:Ոստիկանությունն այս ամենի մասին տեղյակ է, թմրանյութն հայտնաբերված է ու արդեն իսկ հարուցվել էքրեական գործ:

Դուք չեք կարող պատկերացնել նրանց հասցրած վիրավորանքների աստիճանը, նրանք անխտիր բոլորինծաղրում էին: Սա արդեն անվտանգության խնդիր է, ու հարկավոր է, որ այս խնդրով զբաղվի Ազգայինանվտանգության ծառայությունը: Այնպես չէ, որ այս մարդիկ զուտ աղանդավորական գաղափարներով ենառաջնորդվում, այստեղ տարբեր շերտեր կան, որը պետք է ուսումնասիրել»:

Սրբազանի խոսքով՝ այս օրերին Դիվանատուն ներխուժած խումբը այն վերածել էր կերուխումի վայրի: «Էլ չեմասում, թե հարևան շենքի բնակիչները գիշերն ինչե~ր են նկատել Դիվանատան շենքի հետնամասում, նրանցանբարո պահվածքից բողոքել են անձամբ բնակիչները: Սակայն ինչ-որ բան, եթե ասվում է իրենց վերաբերյալ,նրանք դա սադրանք են որակում: Դրա համար էլ, եթե ես հիմա բարձրաձայնեմ, դուրս կգա, թե ուզում եմ իրենցսևացնել, բայց այն, ինչ կատարվել է՝ իրականություն է»,- ասաց Սրբազանը:

Մեր այն դիտարկմանը, թե իրավապահները տեղյա՞կ են այդ ամենից, Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ասաց. «Այսմարդիկ իրավապահների հսկողության ներքո են եղել, նրանք չե՞ն տեսել, թե ինչի՞ են վերածել Դիվանատունը:Ոստիկանների արձագանքը մեզ համար ավելի քան տարօրինակ է, ասում են՝ մարդիկ եկել են, իրենցսահմանադրական իրավունքն են իրականացնում, ես դա չեմ կարողանում հասկանալ: Սա մասնավոր տարածք է,եկեղեցու տարաքն է, և մեր սահմանադրական իրավունքն է այստեղ աշխատելը: Հետևաբար, շատ տարօրինակ էրոստիկանների նման արձագանքը: Անգամ խորհրդային աստվածամերժության տարիներին նման արձագանք չիեղել, երբեք բանը դրան չի հասել»:

Անդրադառնալով այն խնդրին, որ նախաձեռնության անդամներն անարգել մուտք են գործել դիվանատան տարածք,Սրբազանը նշեց. «Մենք երբեք չենք մտածել, որ անկախ Հայաստանում հայ եկեղեցու վրա կարող է հարձակումլինել հայ մարդու կողմից: Այդպիսի բան ո՞ւմ մտքով կանցներ: Նման երևույթի կարելի է հանդիպել միայնիսլամական երկրներում: Ինչպե՞ս կարող էր հայ մարդը հայ եկեղեցում նման պահվածք ցույց տալ: Ես չեմուզում սա պայմանավորել «թավշյա» հեղափոխության հետ, սակայն այդ մարդիկ օգտագործեցին պահը, ևփորձեցին նույն գործիքակազմը կիրառել եկեղեցու նկատմամբ: Սակայն նրանք չեն հասկանում, որ եկեղեցին այլկառույց է ու աշխատում է իր «սահմանադրությամբ» և եթե կան խնդիրներ, դրանք պետք է եկեղեցականկանոնադրությամբ կարգավորվեն, ոչ թե փողոցային ցույցերով»:

«թավշյա» հեղափոխության հետ, սակայն այդ մարդիկ օգտագործեցին պահը, ևփորձեցին նույն գործիքակազմը կիրառել եկեղեցու նկատմամբ: Սակայն նրանք չեն հասկանում, որ եկեղեցին այլկառույց է ու աշխատում է իր «սահմանադրությամբ» և եթե կան խնդիրներ, դրանք պետք է եկեղեցականկանոնադրությամբ կարգավորվեն, ոչ թե փողոցային ցույցերով»:

haydzayn.am