Որտեղով կանցնի Ադրբեջանի համար ճակատային գիծը
Advertisement 1000 x 90

Որտեղով կանցնի Ադրբեջանի համար ճակատային գիծը

Ադրբեջանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ժամանակային առումով դասավորվում են մեկ միասնական ինֆորմացիոն շարքում:

Եվ այսպես, հուլիսի 2-ին Բաքուն տվեց լայնածավալ զորավարժությունների մեկնարկը, ներառելով տարբեր զորամիավորումներ (այդ թվում նաև հատուկ):

ՊՆ նախարար Զաքիր Հասանովը հայտարարեց, որ զորավարժությունների գլխավոր նպատակն է, ցույց տալ հայկական կողմին ադրբեջանական բանակի հզորությունը:

Ըստ զորավարժությունների նախնական պլանի, տագնապով մարտական կարգի բերված ադրբեջանական զորքերը ուղղվել են օպերատիվ նշանակության շրջանները:

Պարզ է, որ հայկական կողմը նման գործողությունները որակում է որպես ղարաբաղյան ուղղությամբ ռազմական գործողությունների սկիզբ:

Իսկ հուլիսի 3-ին, ժամը 19.00 Մինգեչաուր քաղաքի մոտակայքում գտնվող էլեկտրակայանում վթար է լինում, շուրջ 39 քաղաք հոսանքազրկվում են: Բաքվում, Գանջայում (Գանձակ -խմբ.), հոսանքն անջատվում է, մարդիկ մնում են վերելակներում, ջրի մատակարարումը դադարեցվում է, Բաքվի գործարանները չեն աշխատում:

Միանգամից հաշվվում են կորուստները. 4.2 տոննա նավթ, 1.035 մլն խմ գազ: Նույն օրը, հուլիսի 3-ին, 20.30, Գանջայում կազմակերպվում է մահափորձ գործադիր իշխանության ղեկավարի և թիկնապահի նկատմամբ:

Ադրբեջանական պաշտոնական ԶԼՄ-րը հրապարակում են երկրի ղեկավարության որոշումները:

Հիմնական եզրահանգումները:

Բաքուն ցույց տվեց, որ նման իրավիճակներում կարող է ճիշտ որոշումներ կայացնել:

Բայց բնակչությանը հասցված հոգեբանական հարվածը թողեց իր հետքը:

Պարզ դարձավ, որ ամենաթույլ օղակը ԽՍՀՄ-ից ժառանգած էներգահամակարգն է, որը վերականգնելու համար հսկայական միջոցներ են անհրաժեշտ:

Պաշտոնապես, մեծ փողեր են ծախսվել, բայց ո՞ւր է արդյունքը:

Այնպես որ, լայնածավալ ռազմական բախումից առաջ լուրջ մտածել է պետք: Թալիշից Մինգեչաուր 50-60 կմ է: Բաքուն և Երևանը պարտավոր են խուսափել ռազմական բախումից: Այլ ճանապարհ չկա:

Ստանիսլավ Տարասով

Ամբողջությամբ՝ infoteka24.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը