Սա «կիսաթսկած» փուչիկ է։
Եթե մատներով սեղմեք, ապա փուչիկի որոշ մասերը ուռչելով դուրս կգան մատների արանքից։
Եթե այնպես սեղմեք, որ «դուրս պրծնելու» տեղ չլինի, ապա փուչիկը կտրաքի։
Կարծում եմ, շատերդ անձնական փորձով համոզվել եք դրանում ))
Հիմա, պատկերավոր ասած՝ այդ փուչիկը մեր տնտեսությունն է և բիզնեսը։ Իսկ մատները՝ պետության որոշումներն ու քայլերը։
Սխալ որոշումների, ոչ ճիշտ սեղմելու հետևանքով ինչ-որ բաներ ինչ-որ տեղերից «դուրս են տալու» (գնաճի տեսքով, կապիտալի արտահոսքի կամ տնտեսական ակտիվության նվազման տեսքով, և այլն):
Իսկ ոգևորված, շատ սեղմելու դեպքում՝ «փուչիկը» պայթելու է։
Դրա համար զգույշ է պետք։ Եթե պետք է փուչիկը «թսկացնել», միգուցե պետք է պարզապես բերանը բացել ու օդը բաց թողնել։ Եթե պետք է փուչիկը ձգել (օդի ճնշումը մեծացնել), միգուցե պետք է փչել։
Ընդ որում, փչելն էլ պետք է զգույշ անել, կրկին պայթելու վտանգ կա։ Էլ չասած, որ շուրջ բոլորը մի քանի հոգի ասեղներով սպասում են։
Տնտեսության այս նրբությունները հասկանալու համար պետք է տնտեսագետ լինել, ցանկալի է՝ մակրոտնտեսագետ, որը ուշադրությունը կկենտրոնացնի ոչ թե «փուչիկի» կարճաժամկետ ու մասնակի «ուռուցիկություններին», այլ կդիտարկի այն ամբողջությամբ՝ հաշվի առնելով բոլոր հեռանկարներն ու ռիսկերը։ Ու չի տրվի կարճաժամկետ գայթակղություններին։
Առայժմ այսքանը։