Պետք է օրենսդրորեն սահմանվի ժեստերի լեզվի թարգմանության պահանջը գոնե ընտրական քարոզարշավների ժամանակ. կարծիք
Advertisement 1000 x 90

Պետք է օրենսդրորեն սահմանվի ժեստերի լեզվի թարգմանության պահանջը գոնե ընտրական քարոզարշավների ժամանակ. կարծիք

նտրությունների ժամանակ հեռուստաքարոզարշավները բոլորի համար մատչելի են, բացի լսողության խնդիրներ ունեցողներից. առաջարկվում է ընտրական քարոզարշավների ժամանակ օրենսդրորեն սահմանել ժեստերի լեզվի թարգմանության պահանջը:

Տեղի ունեցավ քննարկում Վարչապետին առընթեր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:

ՀՀ օրենսդրությունը 2010 թվականին վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիան, որտեղ հատուկ հոդվածով սահմանվում է հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը ընտրական կյանքին:

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ այդ կոնվենցիան վավերացնելուց արդեն 8 տարի է անցել, բայց դեռևս կան և՛ օրենսդրական, և՛ կիրառման խնդիրներ:

«2003 թվականից մեր կազմակերպությունը շատ լուրջ զբաղվում է բոլոր ընտրություններով: Այս տարիների ընթացքում այն շոշափելի արդյունքին որ հասել ենք, վերաբերմունքն է: Այն ժամանակ ասում էին. «Կգաք տեղամաս, մի բան կանենք»: Իսկ  հիմա ընկալում են հարցի լրջությունը»,- նշեց Ալավերդյանը:

Անդրադառնալով հեռուստաքարոզարշավներին՝ ՀԿ-ի նախագահն ընդգծեց, որ դրանք մատչելի են բոլորի համար՝ չլսող անձանցից բացի:

Նա հավելեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը «խայտառակ անմատչելի է»:

«Շատ ամոթ է, որ շենքն այդ վիճակում է: Այնտեղ բավարար տարածք կա, որպեսզի թեքահարթակ կառուցվի: Դրանից հետո հնարավոր կլինի խոսել համագործակցության և հավասար մասնակցության մասին»,- եզրափակեց «Ունիսոն» ՀԿ նախագահը: