
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի ընտանիքներից մեկը դիմել է հասարակայնությանը եւ բժիշկներին՝ խնդրելով օգնել իրենց ազգականին՝ Իման Ահմադ Աբդուլատիին, որն իր կյանքի մեծ մասը տանն Է անցկացրել մարմնի հսկայական քաշի պատճառով: Այս մասին գրում է The Daily Mirror-ը:
36-ամյա կինը կշռում է 500 կիլոգրամ եւ կարող է մեռնել, եթե նրան շտապ չվիրահատեն Կահիրեի հիվանդանոցներից մեկում:
Ինչպես նշում է հրատարակությունը, Իմանը տանից դուրս չի գալիս արդեն 25 տարի: Նա երբեք չի հաճախել ուսումնական հաստատություն: Նրան խնամում են քույրը եւ մայրը: Երեխա ժամանակ Իմանին ախտորոշել են Էլեֆանտիազ (փղախտ, լիմֆատիկ համակարգի արատ, որն ուղեկցվում է տարբեր մարմնամասերի գերայտուցվածությամբ):
Աբդուլատիի մոր եւ քրոջ խոսքով՝ պատանի հասակում հիվանդի վիճակի վրա նաեւ խիստ ազդել է հոր մահից հետո տարած սթրեսը: Երկար տարիներ նրանք փորձել են վերահսկել հիվանդությունը, բայց այժմ հույսը դրել են բժիշկների մասնակցության վրա, ինչի համար իրենց պատմությամբ դիմել են ԶԼՄ-ներին: