Ջոկովիչ-Նադալ հանդիպումն անավարտ է մնացել
Advertisement 1000 x 90

Ջոկովիչ-Նադալ հանդիպումն անավարտ է մնացել

Ուիմբլդոն-2018-ի կիսաեզրափակչի Նովակ Ջոկովիչ-Ռաֆայել Նադալ հանդիպումն անավարտ է մնացել: Թենիսիստները նախատեսված ժամանակի մեջ չեն ավարտել մրցավեճը:

Սերբ և իսպանացի մարզիկները կորտում են անցկացրել 2 ժամ, 54 րոպե: Առաջին սեթն ավարտվել է Ջոկովիչի հաղթանակով՝ 6:4, իսկ 2-րդը՝ Նադալի՝ 6:3: 3-րդ սեթն ավարտվել է թայ-բրեքով՝ հօգուդ Նովակի:

Հանդիպումը շարունակվելու է այսօր՝ Երևանի ժամանակով 16:00-ից սկսած:

Նշենք, որ զույգի հաղթողը եզրափակչում մրցելու է հարավաֆրիկացի Կևին Անդերսոնի հետ, ով 6 ժամ, 36 րոպեում հաղթել էր Ջոն Իզներին՝ հաղթական սեթն ավարտելով 26:24 հաշվով:

armsport.am