Թրամփն ավելի քան 10 րոպե ուշացել է Եղիսաբեթ II-ի հետ թեյախմությունից
Advertisement 1000 x 90

Թրամփն ավելի քան 10 րոպե ուշացել է Եղիսաբեթ II-ի հետ թեյախմությունից

Եղիսաբեթ երկրորդ թագուհին ստիպված է եղել ավելի քան 10 րոպե սպասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Բերքշիր կոմսության Վինձորի ամրոցի մուտքի մոտ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ ամբողջ ժամանակահատվածը թագուհին անցկացրել է ոտքի վրա:Սոցցանցերի օգտատերերը ֆիքսել են թագուհու դժգոհ ժեստը, երբ վերջինս նայել է ժամացույցին:

Թագուհու,  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա տիկինոջ՝ Մելանյայի մասնակցությամբ թեյախմությունը տևել է նախատեսված ժամանակահատվածից 17 րոպե  ավելի՝  47 րոպե :

Եղիսաբեթ II-ը բնույթով պունկտուալ է և չի սիրում, երբ իրեն սպասեցնում են: