Հելսինկիի ռեստորաններից մեկում ուտեստ են ստեղծել «Թրամպուտին» անունով՝ նվիրված Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին գրում է է Helsingin Uutiset- ը:
Նշվում է, որ «Թրամպուտին» անունով ուտեստը բաղկացած է ռուսական նրբաբլիթից կարմիր ձկով, թթվասերով եւ սոխով , ինչպես նաև ամերիկյան բլիթներից, պաղպաղակով եւ հատապտուղներով: Ըստ ստեղծողի գաղափարի, ճաշատեսակը ներառում է արեւելյան եւ արեւմտյան քաղցր եւ աղի ուտեստներ:
Ռեստորանի ներկայացուցիչները շեշտում են, որ ճաշատեսակի ստեղծումը քաղաքական ենթատեքստ չունի և կարող է ճաշացանկում մնալ նաև նախագահների կայանալիք հանդիպումից հետո: