Ուշադրություն. սպասվում է ձյուն, բուք
Advertisement 1000 x 90

Ուշադրություն. սպասվում է ձյուն, բուք

Ուշադրություն

Հոկտեմբերի 25-26-ը, բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հանրապետության տարածքում` 

Հոկտեմբերի 25-26-ը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, հոկտեմբերի 29-ի գիշերը հանրապետությունում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:  Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 25-26-ը կնվազի 8-10, հոկտեմբերի27-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում` 

Հոկտեմբերի 25-26-ը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը և 29-ի գիշերը սպասվում է անձրև, իսկ հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և հոկտեմբերի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: