Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ վիտամին D-ի քանակը չի բավարարում
Advertisement 1000 x 90

Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ վիտամին D-ի քանակը չի բավարարում

Ավելի ու ավելի շատ հետազոտություններ են հաստատում, որ վիտամին D-ն շատ կարևոր է ողջ օրգանիզմի արդյունավետ աշխատանքի համար։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ դրա անբավարար քանակը մի շարք խնդիրների պատճառ կարող է դառնալ՝ սկսած սովորական մրսածությունից՝ մինչև լուրջ հիվանդություններ։ Վիտամին D-ն ապահովում է սրտի աշխատանքը, ամրացնում իմունիտետը, կարգավորում նյութափոխանակության համակարգը։

Վիտամին D-ի անբավարարությունը նպաստում է օստեոպարոզի զարգացմանը, կարող է խանգարել շարժումների կոորդինացիան և նկատելիորեն թուլացնել օրգանիզմի պաշտպանողական գործառույթները։ Փոքրահասակ երեխաների դեպքում այս վիտամինի անբավարար քանակը կարող է ռախիտ առաջացնել, իսկ մի փոքր ավելի մեծերի դեպքում՝ նպաստել մտավոր և ֆիզիկական հետամնացությանը։

Վիճակագրական տվյալներն այս առումով բավական մտահոգիչ են։ Ըստ դրանց՝ աշխարհում ավելի քան 1 մլրդ մարդու օրգանիզմի չի բավարարում վիտամին D-ի քանակը։ Այս վիտամինի պաշարը մեր օրգանիզմը կարող է ստանալ երկու ձևով՝ արևից և սննդամթերքից։ Մի խումբ հետազոտություններ ապացուցում են փաստը, որ մեր օրգանիզմն ընդունակ է ակտիվորեն վիտամին D սինթեզել, երբ մաշկին հասնում են արևի ճառագայթները։ Ըստ տվյալների՝ 30 րոպե արևի ճառագայթների տակ մնալուց հետո բաց մաշկ ունեցող մարդու օրգանիզմում կազմավորվում է վիտամին D-ի այնպիսի քանակ, որն առաջանում է հավի 200 ձու ուտելուց հետո։  Ըստ պրոֆեսոր Մայքլ Հոլկի՝ վիտամին D-ի անհրաժեշտ քանակ ստանալու համար բավական է 10 րոպե լինել արևի տակ՝ ժամը 11։00-14։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ընդ որում, բավական է, որ այդ ընթացքում արևի տակ գտնվեն ձեռքերը և ոտքերը։ Մուգ մաշ ունեցողները պետք է մի փոքր ավելի շատ մնան արևի տակ, քանի որ նրանց մաշկն ավելի շատ մելանին է պարունակում, որն արևապաշտպան ֆիլտրի դեր է կատարում։

Վիտամին D-ն՝ սննդամթերքի միջոցով։ Վիտամին D-ի գլխավոր աղբյուրը կաթնամթերքը, ձուն, ձուկն են։

  • Ձկան յուղը պարունակում է 5 գրամ վիտամին D։
  • Ծովատառեխը պարունակում է 33 գրամ վիտամին D։
  • Ծածանը պարունակում է 40 գրամ վիտամին D։
  • Օձաձուկը պարունակում է 43 գրամ վիտամին D։
  • Իշխանը պարունակում է 65 գրամ վիտամին D։
  • Սկումբրիան պարունակում է 67 գրամ վիտամին D։
  • Սև ձկնկիթը պարունակում է 120 գրամ վիտամին D։
  • Հավի ձուն պարունակում է 450 գրամ վիտամին D։
  • Կարագը պարունակում է 850 գրամ վիտամին D։
  • Պինդ պանիրը պարունակում է 958 գրամ վիտամին D։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am