Ինչպես օգտագործել մեղրը մազերի առողջության համար
Advertisement 1000 x 90

Ինչպես օգտագործել մեղրը մազերի առողջության համար

Մեղրը հարուստ է B խմբի, E, K, C վիտամիններով և ֆոլաթթվով։ Այն կարող է լավացնել մազերի առողջությունն ու արտաքին տեսքը։ Fabiosa.com-ը ներկայացրել է, թե ինչպես է հարկավոր մեղրն օգտագործել մազերի համար։

Խոնավեցնում է մազերը։ Եթե ձեզ անհանգստացնում է մազերի չորությունը, մեղրով պատրաստված դիմակները կարող են օգնել ձեզ։ Չոր մազերը կարող են թուլանալ, իսկ մեղրով դիմակների պարբերական օգտագործումը կարող է օգնել լուծել այս խնդիրը։

Արդյունավետ պայքարում է թեփի դեմ։ Թեփը բավական տարածված խնդիր է, որը հիմնականում սեբորեային դերմատիտի տեսակ է։ Malassezia կոչվող սունկը կարող է խանգարել ճարպագեղձերի աշխատանքը, ինչի հետևանքով թեփ է առաջանում։ Մեղրը հզոր հակաօքսիդանտ է, որը հակաբակտերիալ և հակասնկային հատկություն ունի։

Հակաօքսիդանտ ազդեցություն է ունենում։ Քանի որ մեղրը ուժեղ հակաօսքիդանտ է, այն կարող է նվազեցնել ազատ ռադիկալների ազդեցությունը։ Դա դրական ազդեցություն է ունենում ինչպես մազերի ու դրանց արմատների, այնպես էլ գլխամաշկի վրա։ Սա անուղղակիորեն խթանում է մազերի առողջ աճը, լավացնում արտաքին տեսքն ու կառուցվածքը։

Փայլ է հաղորդում։ Մեղրը փայլ է հաղորդում մազերին, խոնավեցնում դրանք։

Խթանում է մազերի աճը։ Մեղրը կարող է ամրացնել մազերի ֆոլիկուլները, ինչի արդյունքում հնարավոր է կանխարգելել մազաթափությունը։ Դրա հակաբակտերիալ և հականեխիչ հատկությունները նվազագույնի են հասցնում թեփի, էկզեմայի և այլ խնդիրների առաջացումը, որոնք կարող են խոչընդոտել մազերի նորմալ աճին։ Մեղրը կօգնի խթանել նաև ոչ ակտիվ ֆոլիկուլները։

Մաշկի հետ կապված խնդիրների առկայության դեպքում հարկավոր է դիմել մաշկաբանի օգնությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը