
Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի ասուլիսի ժամանակ ներխուժել են մամուլի սրահ և երգ ու պարով ընդհատել են այն:
«Իմ խաղացողները լողում են երջանկությունից: Ես արդեն երեք անգամ փոխել եմ հագուստս: Միշտ չեմ այսքան վատ հագնվում, բայց ֆուտբոլիստները շամպայնի ցնցուղ են սարքում ինձ համար»,- ասել է Դեշամը: