
Բազմաթիվ քննադատությունների արժանացավ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Մրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի հայտարարությունը ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին: «Մանկահասակ դեմքով տղա, երևի չի էլ հասկացել` ինչ է կատարվում»,- ասել էր Փաշոյանը։
Այս հայտարարությունից հետո նույնիսկ կոչեր եղան, որ խոսնակը հրաժարական տա: Yerkir.am-ը Փաշոյանից ճշտել է, արդյոք պատրաստվում է հարաժարական տալ:
«Ես այդ թեմայով մեկնաբանություններ չեմ անում այլևս»,- ասաց նա:
Նշենք, որ Փաշոյանը քննադատություններից հետո ֆեյսբուքյան ստատուս էր գրել, որով հայտարարում էր, որ իրեն սխալ են հասկացել: «Այն մարդիկ, որոնք մեր դեմ քաղաքական պատվեր են կատարում, կարող են շարունակել իրենց արշավը»,- գրել էր նա:
Մեր դիտարկմանը` նախկին իշխանություններն էլ էին բոլոր քննադատություններին այդպես պատասխանում` իրենց դեմ արշավ է, նմանություն չի տեսնո՞ւմ ասաց. «Ինչ ասել եմ` արդեն ասել եմ, ավելացնելու ոչ մի բան չունեմ»: