Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Մանիկյուրի գովազդը՝ կոմպոզիտորի հուշատախտակի ներքո.
Երևանի կենտրոնում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան այցելողները (հասցեն՝ Նալբանդյան 21) կարող են մտածել, թե կոմպոզիտորը անմիջական կապ ունի մանիկյուրի, պեդիկյուրի, վարսահարդարման կամ դիմահարդարման ծառայությունների հետ։
Կոմպոզիտորի հուշատախտակի ուղիղ գլխավերևում գովազդի լուսային վահանակ է տեղադրված՝ հետևյալ գրառումներով․ «haircut, cosmetology, manicure, pedicure» և այլն, իսկ վահանակը պատկանում է թանգարանի շենքում գործող գեղեցկության սրահին։
Լուսանկարը՝ «Հետք» լրատվական կայքից: