
Հուլիսի 28-ին Սոչիում տեղի կունենա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ընթացքում ռինգ դուրս կգա նաեւ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը:
Մեր մարզիկն իր նախորդ 6 մենամարտերում հաղթանակի է հասել նոկաուտով: Այս անգամ մրցակիցն ավելի քան փորձառու է: Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Ալի Ֆունեկան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 50-ից ավելի մենամարտ:
«Punch Boxing Armenia»-ն բռնցքամարտի սիրահարներին կոչ է անում Գոռին աջակցել հենց մարզահամալիրից, ինչպես նաեւ հանսգտյան օրերն անցկացնել Սեւ Ծովի ափին՝ «Горки Плаза» հյուրանոցային համալիրում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հուլիսի 28-ին, Սոչիում ներկա գտնվել մենամարտին, կարող են կապվել ընկերության հետ: