
Բանակը, ցավոք, շարունակում է մնալ ռազմարդյունաբերության հիմնական արգելակը: Ոչ թե որովհետև այնտեղ դավաճաններ կամ վատ մարդիկ են նստած, այլ պարզապես որովհետև այն դանդաղաշարժ է ցանկացած բանակի պես ու թղթաբանության գերի՝ ինչպես ցանկացած բյուրոկրատական կառույց:
Այն երկրները, որոնք հասկացել են, որ ցանկացած բանակ իր բնույթով գերպահպանողական մեխանիզմ է ու, մեծ հաշվով, «անհաղթահարելի հանգամանք» փոփոխությունների առջև, հանել են ռազմարդյունաբերությունը բանակի կառուցվածքից և հաջողությամբ զարգացնում են այն: Նույնը պետք է օր առաջ մեզ մոտ արվի: