
Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնում է 31-ամյա Հռիփսիմե Սիմոնյանը: Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արմավիր մարզի Շենավան գյուղի բնակչի գտնվելու մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Արմավիրի կամ մոտակա ստորաբաժանում: