Իսպանիայում սեքսի համար հարկ կլինի «հստակ» համաձայնություն ստանալ
Advertisement 1000 x 90

Իսպանիայում սեքսի համար հարկ կլինի «հստակ» համաձայնություն ստանալ

Իսպանիայի կառավարությունը սեքսի համար համաձայնություն տալու մասին նոր օրենք կներկայացնի՝ բռնաբարությունների դեպքում երկիմաստությունից խուսափելու համար: Այս մասին խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, հաղորդում է BBC-ն:

Նրա խոսքով՝ առանց ակնհայտ համաձայնության սեքսը բռնաբարություն կհամարվի: Օրենքը նման կլինի Շվեդիայում այս ամիս ուժի մեջ մտած փաստաթղթին:

Հստակություն մտցնելու համար. եթե ինչ-որ մեկն ասում է «ոչ», դա նշանակում է «ոչ»: Եթե ինչ-որ մեկը չի ասում «այո», դա նշանակում է «ոչ»»,- հայտարարել է նա:

Շվեդիայում հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նմանատիպ օրենքը ենթադրում է, որ կինը պետք է հստակ համաձայնություն տա, որ ցանկանում է սեքսով զբաղվել՝ խոսքով կամ ֆիզիկապես:

news.am



Նման նյութեր