Հայտնի է, թե Ռոնալդուն երբ կանցկացնի առաջին խաղը Յուվենտուսում
Advertisement 1000 x 90

Հայտնի է, թե Ռոնալդուն երբ կանցկացնի առաջին խաղը Յուվենտուսում

Պարզ է դարձել, թե երբ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կանցկացնի իր առաջին հանդիպումը «Յուվենտուսի» կազմում:

Ինչպես տեղեկացնում է «ESPN»-ը, Ռոնալդուի դեբյուտը տեղի կունենա օգոստոսի 12-ին: Դա ընկերական հանդիպում է լինելու «Յուվենտուսի» երիտասարդական թիմի հետ: Մինչ այդ տեղի ունեցող ընկերական հանդիպումները, որոնք կկայանան Հյուսիսային Ամերիկայում, Ռոնալդուն բաց կթողնի:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 112 մլն եվրոյի դիմաց Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս»:

armsport.am