Advertisement 1000 x 90

Ֆրանսիական ֆուտբոլի աֆրիկյան թիմը. champord.am

Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը: Եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը 4:2 հաշվով հաղթանակ տարավ Խորվաթիայի նկատամամբ:

Այս նշանակալի հաջողությանը Ֆրանսիան հասավ նաև իր թիմում ներգրաված այն խաղացոողների շնորհիվ, որոնց կա´մ փոքր հասակում ընտանիքների հետ միասին ներգաղթել էին Ֆրանսիա, կա´մ ծնվել են Ֆրանսիայում ներգաղթյալների ընտանիքներում:  Չեմպիոնի հայտացուցակում առկա 23 ֆուտբոլիստներից 17-ը չունեին ֆրանսիական արմատներ:

Դեռևս մրցաշարի խմբային փուլի ավարտից հետո, երբ պարզ դարձավ, որ Եգիպտոսը, Նիգերիան, Մարոկոն, Թունիսը և Սենեգալը չեն նվաճել հաջորդ փուլի ուղեգիր, երկրապագուները կատակեցին, որ 1/8 եզրափակչում միակ աֆրիկյան թիմը մնացել է Ֆրանսիան: Թիմի 15 խաղացող հանդիսանում էին աֆրիկյան երկրներից արտագաղթածների երկրորդ սերունդ:

Ուշագրավ է, որ վերջին երկու տասնամյակում հատկապես Ֆրանսիայում կառավարությունը մշտապես քննադատվում է ներգաղթյալներին ընդունման մեղմ քաղաքականության համար:

Թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` 19-ամյա Կիլիան Մբապեն ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող: Նա կամերունցի հոր և ալժիրցի մոր զավակ է: Մրցաշարի ընթացքում նա ուշագրավ հայտարարություն արեց վերոնշյալ թեմայով.

«Եթե մենք հաղթենք աշխարհի առաջնությունում, որևէ մեկը չի ասի, որ մեր թիմում շատ են սևամորթները, իսկ եթե ձախողվենք` հենց այդ պատճառը կդարձնեն «դրոշակ»:

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը առաջատար է այդ ցուցանիշով, սակայն մյուս եվրոպական թիմերում նույնպես նկատվում է միտումը: Ներկայացված թիմերից երկրորդ բարձր ցուցանիշն ունի Շվեյցարիան, որին հաջորդում են Բելգիան և Անգլիան:

champord.am