Նյու Յորքում՝ Լոնգ Այլենդի ափերին շնաձկները հարձակվել են երեխաների վրա։ Սա նահանգում վերջին 70 տարվա մեջ առաջին հարձակումն էր։ Նմանատիպ դեպքերը Նյու Յորքում շատ հազվադեպ են, հայտնում է BBC-ն։
Գիշատիչների զոհերն են դարձել 12-ամյա մի աղջիկ և 13-ամյա տղա։ Խոսքը երկու տարբեր միջադեպերի մասին է։ Բժիշկները տղայի ոտքից հանել են շնաձկան ատամ։ Աղջիկը պատմել է, որ ջրից լողափ վերադառնալիս նկատել է, որ ոտքը արյունով է ծածկված։
Սակայն, երեխաների բախտը բերել է, շնաձկները նրանց միայն «խայթել» են։ Բժիշկների խոսքով, նրանք արագ կապաքինվեն։