Ժամանակակից աշխարհում երկրների համար չափազանց դժվար է դարձել ներքին անվտանգության ապահովումը: Հաճախ իրավապահ ուժերի ի կարողություններն ու հնարավորությունները չեն բավականացնում այդ խնդիրը լուծելու համար, ուստի ներգրավվում են նաևր զինված ուժերը: Եվ դա կարգավորվում է օրենսդրությամբ: Բանակը, որպես ամենակազմակերպված և պատշաճ կերպով զինված կառույց, իրավապահներին լավ օգնական է՝ պետական ինստիտուտները ապստամբություններից, ահաբեկչություններից ու մասսայական անկարգությունների ժամանակ զավթումից պաշտպանելու համար:
Ճգնաժամային իրավիճակներում ամենադեմոկրատական երկրներն անգամ անհապաղ ապավինում են զինված ուժերին՝ երկրում իրավիճակի կարգավորման համար, միայն թե սա արվում է կարգավորվող օրենսդրության շրջանակում, որը բացառում է իշխանության բռնազավթումը զինվորականների կողմից: Ընդ որում, որոշ երկրներում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն, զինուժի օգտագործումը կարգավորվում է օրենքներով ու ենթաօրենսդրական ակտերով, իսկ մի շարք երկրներում էլ՝ Գերմանիա, Ավստրիա և այլն, սահմանադրությամբ:
Մենք հրապարակել էինք Yerevan.Today-ի ներկայացրած՝ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, եվրոպական մի քանի երկրներում և Հայաստանում ԶՈւ օգտագործման պայմաններն ու դեպքերը: Այժմ ներկայացնում ենք նյութի սեղմած տարբերակը՝ ինֆոգրաֆիկայով:
Ամբողջությամբ՝ yerevan.today