Խանութներում հայտնվել է ռուսական արտադրության թռչնամիս, որը նախատեսված է միայն վերամշակողի համար. հայտնի չէ նաև ներմուծողի անունը. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խանութներում հայտնվել է ռուսական արտադրության թռչնամիս, որը նախատեսված է միայն վերամշակողի համար. հայտնի չէ նաև ներմուծողի անունը. shamshyan.com

SHAMSHYAN.com է զանգահարել մեր ընթերցողներից մեկը, ով հայտնեց, որ շուկայում, մասնավորապես, խանութներում, վաճառվում է թռչնամիս (հավի թևեր), և այն բավականին էժան գնով է իրացվում։

Ընթերցողը նաև լուսանկարներ է արել, որոնցում երևում է, որ տուփի վրա նշված է միայն արտադրող ընկերության անունը՝ «Ресурс», և չկա հայերեն մակնշում այն մասին, թե որ ընկերությունն է թռչնամիսը ներմուծում Հայաստան։

Մտահոգիչ է նաև այն, որ տուփի վրա ռուսերենով գրված է, որ միսը վերամշակման համար է, ինչը ենթադրում է, որ արտադրանքը նախատեսված է միայն վերարտադրող ընկերությունների համար, այլ ոչ հասարակ սպառողի։

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել պատկան մարմինների տեսակետը՝ խնդրի վերաբերյալ։

shamshyan.com