Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման զոհերի թիվը, որը տեղի է ունեցել հունիսի 3-ին, հասել է 125-ի: Միևնույն ժամանակ տարերքի հարվածից հետո մինչ օրս անհայտ կորած է համարվում 279 քաղաքացի, հուլիսի 19-ին հաղորդել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Տարերային աղետների հետևանքների դեմ պայքարի ազգային համակարգող կենտրոնի (Conred) տվյալները:
Գվատեմալացի փորձագետները նույնականցրել են ևս չորս մարդու աճյունները, որոնց փրկարարական գործողության ժամանակ հայտնաբերել են աղետի շրջանում: Մինչդեռ, տակավին պետք է ճանաչվի ևս 236 քաղաքացի, որոնց մարմինները գտել են ժայթքումից տուժած բնակավայրերում, նշել են Conred-ի ներկայացուցիչները: Վերջին տարիներին Ֆուեգոյի ամենահուժկու ժայթքման հետևաքներն ազդել են 1,7 միլիոն մարդու վրա: Այն շրջանները, որոնց վրա ցեխի և լավայի հոսքեր են իջել, հայտարարվել են մարկանց հետագա բնակության համար ոչ պիտանի: Ժայթքման հետևանքով լավայի և հրաբխային մոխրի տակ են թաղվել 186 տուն Սան Միգել Լոս Լոտես ավանում և ևս շուրջ 750-ը էլ Ռոդեո, Լա Ռեյնա և Լա Լիբերտադ բնակավայրերում:
Ֆուեգոն, որի բարձրությունը 3,7 կիլոմետր է, մտնում է Գվատեմալայի տարածքում ամենաակտիվ հրաբուխների շարքը: Հրաբուխը գտնվում է Գվատեմալա քաղաքից 40 կիլոմետր դեպի հարավ – արևմուտք: