Գոհար Հարությունյանի գրառումը.
Հայրական տանս պատուհանից երևում է Փաշինյանի բնակարանը.որտեղ մինչ կառավարական առանձնատուն տեղափոխվելն ապրում էր վարչապետի ընտանիքը։ Լույսեր են վառվում նրանց տանը.հարցնում եմ «Ովքեր են ապրում»։ Եղբայրս պատմում է, որ վարչապետը տեղավորել է մի անապահով ընտանիք հիվանդ երեխայով։ Փշաքաղվում եմ մարդասիրության խոր դրսևորումից։
Էդպես լուռ .առանց աղաղակելու ու աշխարհին ցուցադրելու։ Հիշեցինք նախկին ղեկավարների ոսկե անդամանդակուռ արձանները. հաստագլուխ բուլդոգադեմք Խաչատուրովի արարքը. որ պաշտպանության նախարարությունից երկու բնակարան էր դուրս գրել անապահով ընտանիքների համար ու յուրացրել։ մանվելի տրցակներով սեփականության վկայականները զանազան բնակարանների։ Այլոց աստղաբաշխական ծախսերի հասնող դղյակները՝ էսքան անտուն ու անապահով ընտանիքներ ունեցող երկրում։
Սիրո. համերաշխության. բարության հեղափոխությունը հենց էնպես խոսքեր չէին։ Սիրո ու բարության առաջին օրինակը վարչապետն է ցույց տալիս։