Մակրոնի խորհրդականին կհեռացնեն մայիսմեկյան ցույցի ժամանակ մարդկանց վրա հարձակման պատճառով
Advertisement 1000 x 90

Մակրոնի խորհրդականին կհեռացնեն մայիսմեկյան ցույցի ժամանակ մարդկանց վրա հարձակման պատճառով

Ելիսեյան պալատի ներկայացուցիչը հուլիսի 20-ին Agence France-Presse գործակալությանը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահի վարչակազմում ձեռնարկվում են Ալեքսանդր Բենալյայի հեռացումը նախապատրաստելու քայլեր: Նախագահի կաբինետի այդ աշխատողն, ինչպես վկայում են զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերը, ծեծել է մարդկանց մայիսմեկյան ցույցի ժամանակ:

«Սկսված է Բենալյայի պաշտոնից արձակման ընթացակարգը»,- հայտնել է նախագահի վարչակազմի ներկայացուցիչը: Միևնույն ժամանակ Փարիզի դատախազությունը, որը նախնական հետաքննություն է վարում, հուլիսի 20-ին հայտնել է, որ Բենալյան ձերբակալված է և կալանքի տակ է վերցված:

Խոսքը վերաբերում է Ֆրանսիայի նախագահի կաբինետի աշխատակից Ալեքսանդր Բենալյային, որը եղել է ոստիկանության այն աշխատակիցների շարքերում, որոնք Փարիզում ապահովում էին մայիսմեկյան ցույցի անվտանգությունը, քանի որ զբաղեցնում էր Ելիսեյան պալատի կողմից միջոցառումներ անցկացնելիս անվտանգության ապահովման հարցերի պատասխանատուի պաշտոնը: Տեսանյութի համաձայն՝ Բենելյան հարձակվել է ցուցարարների մեկի վրա և ծեծել նրան:



Նման նյութեր