Ռեժիսոր Նիկոլայ Դավթյանի հրապարակումը.
Ես 65 տարեկան եմ … բայց արդեն հասցրել եմ 650000 անգամ հիասթափվել: Հիշում եմ՝ առաջին անգամ հիասթափվեցի, երբ պարզվեց, որ հայրիկիս «ընկերոջից» նվեր ստացած կոնֆետը (Мишка на севере) ուղղակի սիրածս քաղցրավենիքի հմտորեն փաթաթված դատարկ տուփն էր: Հետո՝, բազմաթիվ անգամ, հիասթափվել եմ դպրոցում, բուհում, բանակում … Խորհրդային ժամանակներում /Արցախում աշխատելու տարիներին / ամեն երկուշաբթի հիասթափվում էի ԽՍՀՄ քաղբյուրոյի, իսկ ամեն ուրբաթ – կառավարության նստաշրջաններից: Երկու տարի աննդմեջ նրանք խոստանում էին լուծել Ղարաբաղյան կարգավորման խնդիրը …:Ճ: Հիասթափվել եմ նաև երկրորդ հանրապետության հռչակումից հետո: Բայց և պարտավոր եմ խոստովանել: Ոգեվորվել էլ եմ՝: ՈՒղղիղ 650000 անգամ: Վերջին անգամ «թավշյա հեղափոխության» հաղթանակից: Իսկ դրանից առաջ «Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն» և ՀՀ կինոմիության կարծեթյալ փոփոխությունների գործընթացից: Ինպես առաջինից, այնպես էլ Կինոմիության «նոր» գործընթացից արդեն հասցրեցի հիասթափվել և գրածս անդամության դիմումը՝ պահել գրադարակիս խորքերում: և ահա նոր նախաձեռնություն՝ «ՖԻԼՄ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ նախաձեռնություն»: Չեմ թաքցնի՝ ՇԱՏ ՈԳԵՎՈՐԻՉ է: Երիտասարդ կինոգործիչների խումբ՝ բոլորովին /մեզ համար/ նոր մոտեցումներով, նոր մտածելակերպով, նոր պատկերացումներով, նոր հեղափոխական լուծումներով: Ամեն տողի, ամեն բառի տակ, որը արտասանվեց նախաձեռնության 1–ին հավաքի ժամանակ կարող եմ դնել ստորագրությունս: Վաղուց է, ինչ կինոարտադրությունը /անկախ ամենուրեք տեղադրված ուղեփակոցների առատությունից/ պետք է դնել նոր ուղու վրա: Առաջարկվող փոփոխությունները՝… շատ կարևոր են, անհրաժեշտ են, ավելին՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ: Անհնար է ՆՈՐ ԿԻՆՈ ստեղծել հին մտածելակերպով, հին մոտեցումներով և հին մոդելներով: Թեթևակի շտկումներով, կամ ղեկավարներ փոփոխելով ոչինչ չի ստացվի: Մեկուսացումը միջազգային կինոգործընթացից ոչ մի բանի չի հանգեցնի: Նպատակետին հասնելու համար ոչ թե շոքեքարշի համարն է պետք փոխել, այլ երթուղին: Իսկ նպատակակետը ՝ հանդիսատեսն է և ՀԱՄԱԶԳԱՅԻՆ, ՀԱՄԱՇԽԱՐԱՅԻՆ ԿԻՆՈՆ:
Ես՝ իհարկե պատրաստ եմ ևս 650000 անգամ ոգևորվել … բայց հավատացեք՝ չեմ ուզում այլևս հիասթափվել: