Իրանում հուլիսի 22-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ։ Այս մասին հայտնել է «Associated Press» լրատվական գործակալությունը։
Հուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 14:07-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.450 և արևելյան երկայնության 46.250 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 76 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: