
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր:
«Զինագործները» Սինգապուրում կմասնակցեն Չեմպիոնների մրցաշարին, որի համար հայտագրել են 25 ֆուտբոլիստների՝ այդ թվում և Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
International Champions Cup-ի մրցաշարում «Արսենալ»-ը հուլիսի 26-ին կմրցի «Ատլետիկո Մադրիդ»-ի, իսկ հուլիսի 28-ին՝ ՊՍԺ-ի հետ: