![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/07/941511.jpg)
Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը կրկին կցուցադրվի Հայաստանում:
Այս տարի ևս հեռարձակումը կապահովի Հայկական երկրորդ հեռուստաալիքը՝ Հ2-ը: Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը՝ Պրեմիեր լիգան կմեկնարկի օգոստոսի 10-ին:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ»-ը մեկնարկային տուրում կխաղա մրցաշարի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին: