Հաջորդ շաբաթ ԱՄԷ-ում՝ Աբու Դաբիում, նախատեսվում է Warner Bros-ի զվարճանքների զբոսայգու բացումը, Լեհաստանում նոր էքստրեմալ ատրակցիոն է հայտնվել, իսկ Դոմինիկներում՝ զիփլայն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Չորեքշաբթի՝ հուլիսի 25-ին, Աբու Դաբիում նոր թեմատիկ զբոսայգի է բացվում՝ Warner Bros. World-ը: Այն կդառնա աշխարհում ամենախոշոր թեմատիկ զբոսայգիներից մեկը:
Դոմինիկյան Հանրապետությունում՝ Park Park Xenotes Caribe զբոսայգում, նոր եզակի ատրակցիոն է հայտնվել՝ ջրվեժների, քարանձավների և սենոտների վրայով զիփլայնով ճանապարհորդություն:
Լեհաստանում, ինչպես հաղորդում է Լեհաստանի տուրիստական կազմակերպությունը, բացվել է «Հիպերիոն» ատրակցիոնը, որը «ամենաբարձրն ու ամենաարագն է Եվրոպայում»:
«Կոնստրուկցիայի բարձրութունը 77 մետր է, առաջին անկման ժամանակ երկարությունը՝ 70 մետր, այն ավարտվում է հսկայական թունել մտնելով: Վագոնների արագությունն ավելի մեծ է, քան լեհական ճանապարհների վրա թույլատրելի արագությունը՝ 142 կմ/ժ:»,- հայտնում է տուրիստական կազմակերպության մամուլի ծառայությունը: