Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը գրում է.
Աճեմօղլուն հիշատակել սիրում էր նաև Տեր-Պետրոսյանը: Նիկոլն իր մանկապատանեկան կառավարության անփորձությունն ուզում է լրացնել միջագային հնչեղ անուններով: Սա կարելի էր միանգամյան ընդունելի համարել, բայց երկու վերապահումներով: Դատելով այս լուրից՝ Աճեմօղլու համար Հայաստանը հայրենիք էլ չէ, քանի որ աղքատ Հայաստանից նման աշխատավարձեր չեն պահանջում, այլ փորձում են օգնել՝ վարձատրություն ակնկալելով ողջամտության սահմաններում: Երկրորդ. դարձյալ դատելով այս լուրից՝ մարգարեն իր տանը տեղ չունի. տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Հրանտ Բագրատյանին: Ես վստահ եմ, որ նա Աճեմօղլուն բնավ չի զիջում որպես տնտեսագետ: Բայց մարդուն ոչ միայն չեք գնահատում, այլև արհամարհում եք: Աճեմօղլին ի՞նչ պիտի տա Հայաստանին, որ չի կարող տալ Բագրատյանը:
Բայց Նիկոլի թիմին գովազդ է պետք, և Աճեմօղլու անունը կարող է այդ գովազդն ապահովել: Պարզապես այդ գովազդը լավ էլ թանկ արժե: