Զիգմունդ Ֆրեյդը հայտնի է՝ որպես հոգեվերլուծության հիմնադիր: Նա հսկայական ազդեցություն է գործել 20-րդ դարի հոգեբանության, բժշկության, սոցիոլոգիայի, անթրոպոլոգիայի, գրականության և արվեստի վրա: Մարդու բնույթի վերաբերյալ Ֆրեյդի հայացքները նորարարական էին իր ժամանակի համար, և իր ողջ կյանքի ընթացքում նրա հետազոտությունները մեծ իրարանցում էին առաջացնում և քննադատությունների տեղիք տալիս գիտական հասարակայնության շրջանում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հանրահայտ հոգեվերլուծաբանի հայացքները, որոնք շատ նման են ճշմարտության:
- Այս աշխարհը գիտակցող մարդը խիզախություն կցուցաբերի: Այդ պատճառով ամենագլխավոր ճշմարտությունը, որը պետք է գիտակցել, մահն է:
- Երկու բան օգնում են պահպանել առողջությունը՝ սերը կյանքի նկատմամբ և սիրելի աշխատանքը: Այն, որ մենք բոլորս էլ մեռնելու ենք, չի նշանակում, որ ընդհանրապես ապրել չարժե: Մենք կարող ենք սիրել ծաղիկներ, ծառեր, անձրև, անձրևից հետո հողի բույրը: Անկասկած, կյանքում գոյություն ունի այն, ինչ կարելի է սիրել: Պետք չէ մտածել, որ բաժակը կիսով չափ դատարկ է: Բայց պետք չէ մոլորության մեջ ընկնել ու մտածել, որ այն կիսով չափ լիքն է: Մենք պետք է բաժակը տեսնենք այնպիսին, ինչպիսին որ այն կա: Ձեր աշխատանքը կարող է կառուցել կամ քանդել ձեր կյանքը: Սեփական աշխատանքի նկատմամբ ունեցած ատելության ցավը կարող է ավելի ուժեղ լինել, քան ճկույթին հասցված հարվածի ցավը, քանի որ վերջինս մի քանի րոպե է տևում, իսկ առաջինը կարող է ձգվել ողջ կյանքի ընթացքում:
- Մեր ուժը մեր թուլության մեջ է: Թշնամիները կարող են մեզ ոչնչացնել մեն-միակ եղանակով՝ կպչելով մեր թուլություններին: Եթե մարդն ընդունում է իր թերությունները, ուրիշները չեն ունենա այն զենքը, որը հնարավոր կլիներ օգտագործել մեր դեմ: Մենք կարող ենք ուժեղ լինել՝ ընդունելով այն փաստը, որ մենք էլ ունենք թերություններ:
- Այն, ինչը մենք սովոր ենք սեր անվանել, ոչ թե սերն է, այլ լիբիդոն: Իրական սիրո հետ այն շատ քիչ կապ ունի: Չնայած սա շատ վիճելի պնդում է, այն շատ ավելի մոտ է ճշմարտությանը, քան կարող է թվալ առաջին հայացքից: Փորձեք մտածել, թե ինչպես կարող է սերը տառապանք պատճառել, և շատ բան իր տեղը կընկնի:
- Մարդիկ ավելի բարոյական են, քան իրենք մտածում են, և շատ ավելի անբարոյական են, քան կարող են երևակայել: Կյանքում դուք միշտ ընտրում եք սեփական ուղին: Ինչ ճանապարհ էլ որ դուք ընտրեք, չարժե քննադատել նրանց, ովքեր այլ ուղի են ընտրում: Միայն անբարոյական մարդը կարող է այդպես անել:
- Երազները դեպի անգիտակցականը տանող արքայական ճանապարհ են: Ֆրեյդն առաջինը հասկացավ երազներ տեսնելու դերն ու նշանակությունը և առաջինը սկսեց օգտագործել թերապիայի մեջ: Ինչպես էլ որ կատակեին այս թեմայով, այդ ժամանակի համար դա իսկական ճեղքում էր ու նոր խոսք գիտության մեջ:
- Նևրոզն անորոշությունը հաղթահարելու ունակության բացակայությունն է: Անորոշության նկատմամբ մեր տագնապալի զգացողությունն ամենացավալի էմոցիաներից է, սակայն յուրաքանչյուր իրողության ինքնատիպ կերպով է արձագանքում:
- Մարդիկ կարող են իրենք իրենց պաշտպանել հարձակումներից, սակայն նրանք անզոր են հաճոյախոսությունների առաջ: Մեզնից շատերը չեն կարողանում տանել մեր անձի վերաբերյալ հնչող քննադատությունները: Այդ պատճառով էլ մենք փորձում ենք գտնել մեզ քննադատողների թույլ տեղերը, որպեսզի նրանց ցավ պատճառենք:
- Կնոջը հասկանալու համար մենք լաբիրինթոսը պետք է կարողանանք ուղիղ գծի վերածել: Հնարավոր է, պատճառն այն է, որ տղամարդիկ ավելի կանխատեսելի են:
- Ես միշտ ուժ ու վստահություն դրսում եմ փնտրել, այնինչ նրանք միշտ ներսում են, և դուք միշտ կարող եք դրանք այնտեղ գտնել: Որքան քիչ է ձեր ինքնագնահատականը կախված ուրիշների կարծիքից, այնքան երջանիկ ու արդյունավետ եք դուք:
Այժմ ներկայացնենք հոգեվերլուծության հիմնադրի ևս մի քանի հետաքրքիր մտքեր:
- Ճնշված էմոցիաները չեն մեռնում: Նրանց ստիպել են լռել: Եվ նրանք ներսից են շարունակում ազդել մարդու վրա:
- Մենք միմյանց պատահաբար չենք ընտրում: Մենք դիմավորում ենք միայն նրանց, ովքեր արդեն գոյություն ունեն մեր ենթագիտակցության մեջ:
- Քարի փոխարեն հայհոյանքով պատասխանող առաջին մարդը քաղաքակրթության արարիչն էր:
- Երբեք տառապանքի առաջ մենք այնպես անպաշտպան չենք լինում, որքան, երբ սիրում ենք:
- Որքան անթերի է մարդն արտաքինից, այնքան շատ սատանաներ կան նրա ներսում:
- Եթե դու մարդուն ամեն ինչ ներել ես, նշանակում է՝ նրա հետ ամեն բան վերջացած է:
- Աշխարհաստեղծման պլանների մեջ մարդուն երջանիկ դարձնելու խնդիրը չէր մտնում:
- Մարդկանց մեծ մասն իրականում ազատություն չի ուզում, քանի որ այն ենթադրում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվությունը մարդկանց մեծ մասին վախեցնում է:
- Միակ մարդը, ում հետ դուք ձեզ պետք է համեմատեք, դուք եք անցյալում: Եվ միակ մարդը, որից լավը դուք պետք է դառնաք, դուք եք:
- Այն պահից, երբ մարդը սկսում է մտածել կյանքի իմաստի ու արժեքի մասին, կարելի է նրան հիվանդ համարել: Նախքան ինքդ քեզ մոտ ընկճախտ և ցածր ինքնագնահատական ախտորոշելը՝ համոզվիր, որ դու հիմարներով չես շրջապատված:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը