Ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտնվել է հիվանդանոցում: Երաժիշտը վարակվել է գրիպի ծանր տեսակով: Ինչ-որ պահի երաժշտի առողջական վիճակը վատացել է և կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ուղեկցությամբ նրան տեղափոխել են հիվանդանոց: Բժշկական համապատասխան զննություն անցնելուց հետո որոշ ժամանակ անց նրանք գնացել են տուն:
Ավելի վաղ Քանյե Ուեսթը «Թվիթեր»-ում գրել էր, որ հաճախ է ունենում գլխացավեր բորբոքումների պատճառով: