Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ . «Ինչպիսին էլ լինի ԱՄՆ Հազարամյակների մարտահրավեր ծրագրում Հայաստանին ներգրավելու պաշտոնական-ֆորմալ մերժում-պատճառաբանությունը (պատկերավոր ասած՝ այդքան աղքատ չենք), պատճառներն անշուշտ քաղաքական են, ինչպես որ քաղաքական են լինում այն տրամադրելու կամ դադարեցնելու պատճառները: Հայաստանը այդ ծրագիրց դուրս դրվեց 2008թ. հայտնի զարգացումների արդյունքում: 2013-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը նորից հայտարարեց, թե Հայաստանը կարող է դիմել, քանի որ այժմ չափանիշներին համապատասխանում է: 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո կրկին ազդանշան տրվեց, որ դիտարկում են այդ հարցը: Հեղափոխությունից հետո իմ մի քանի զրույցները ԱՄՆ վարչակազմի բարձր ներկայացուցիչների հետ դրա ապացույցն էին. նրանցից ոչ մեկ չի ասել, թե Հայաստանը չի համապատասխանում այդ չափանիշներին: Այժմ, երբ պարզ է դարձել, որ չենք լինի այդ ծրագրում, պատճառները կրկին այլ տեղ փնտրեք, քան ֆորմալ պատճառաբանություններն են: Ու թյուր է այն ընկալումը, թե ԱՄՆ-ում սպասում էին, որպեսզի Հայաստանը որդեգրի հակառուսական քաղաքականություն: Նման բան չկա:
Վաշինգթոնում ու անգամ Բրյուսելում այդպիսի սպասումներ չկան: Ոչ մենք ենք երբևիցե հայտարարել, որ գնում են ԵՄ կամ ՆԱՏՕ, ոչ էլ այնտեղ են դռները բաց մեզ սպասում: Երկու մայրաքաղաքում էլ ակնկալում են, որ Հայաստանը ինքնիշխան լինի, ինքնիշխան քաղաքականություններ վարի, իրենց ու Երևանի հարաբերությունները երրորդ երկրից ազդված չլինեն, իրենց ընկերությունները Հայաստանում մրցակցեն այլոց հետ հավասար կանոնների դաշտում: Մնացածը մանիպուլյացիա ու շահարկում է, թե Վաշինգթոնը կամ Բրյուսելը սպասում են, թե մենք կուրս փոխենք: Կրկնում եմ՝ նրանց ու Թեհրանին էլ վրադիր պետք է, որ մենք ազատ ու անկաշկանդ, ինքնիշխան կերպով մեր հարաբերությունները կառուցենք ու որևէ բանից ետ չկանգնենք, եթե, օրինակ, Մոսկվայից դա ենք ուզում:
Այնպես որ՝ եթե մենք նման ծրագրերում չենք ներգրավվում, պատճառը փնտրեք Երևանում, ոչ թե այլ տեղ: Նշանակում է, ինչ-որ բան այն չի արվել, ինչ-որ մեսիջներ ճիշտ չեն թողնվել: Ափսոսում եմ, բայց Հազարամյակների մարտահրավերները կորցնել պետք չէր ու հնարավոր էր»: