Ձողիկները ամենամեծ խնդիրը չեն. champord.am
Advertisement 1000 x 90

Ձողիկները ամենամեծ խնդիրը չեն. champord.am

Պլաստիկ ձողիկներ չօգտագործելը կարող է լինել նորաձև, բայց կան աղտոտվածության դեմ պայքարի շատ ավելի լավ տարբերակներ:

Աշխարհում շատ ակումբներ հիմա փոքրիկ ճգնաժամի մեջ են: Նոր շարժում է ձևավոևվել, ըստ որի պայքար է մղվում, որպեսզի գիշերային ակումբներում պլաստիկ ձողիկները փոխարինվեն կայուն այլընտրանքներով՝ օրինակ, թղթե: Տեսականորեն այս այս քայլը կկրճատի պլաստիկի արտանետումները օվկիանոսներ: Կարծես թեե հոյակապ միտք է, բայց իրականում, դա իրավիճակը չի փոխի: Ձողիկները համաշխարհային պլաստիկի արտադրության չնչին տոկոսն են կազմում, իսկ դրանց չեղյալ համարելու շարժումները կարող են լինել ոչ միայն անարդյունավետ, այլև շեղել ավելի կարևոր թեմաներից:

Հակա-ձողիկյան շարժումը սկսվել է 2015 թվականին, երբ տեսանյութ տարածվեց, որտեղ ծովային կրիայի քթում ձողիկ էր խրված: Տարբեր շարժումներ սկսվեցին, ակտիվիստները հաճախ ցիտում էին համաշխարհային օվկիանոսի աճող խնդիրները: Մեդիայի ինտենսիվ անդրադարձը այս թեմային նպաստեց ավելի շատ տարածմանը:

Այս լավ մտադրություններով շարժումը ենթադրում է, որ մեկանգամյա օգտագործման պլաստիկը, ինչպիսին են ձողիկները և սուրճի խառնիչները, մեծ ազդեցություն ունեն օվկիանոսի աղտոտվածության հետ: Իսկ այդ ենթադրությունը հիմնված է կասկածելի տվյալների վրա: Ակտիվիստները և լրատվական կայքերը հաճախ նշում են, որ 500 միլիոն ամերիկացիներ օրական օգտագործում են պլաստիկ ձողիկներ, որը ահռելի թիվ է: Բայց այս ամենի հիմքում 9 տարեկան տղայի հարցումներ  են: Նմանապես, երկու ավստրալիացի գիտնականհաշվարկել են, որ համաշխարհային ջրափնյա գծի երկայնքով կա շուրջ 8,3 միլլիարդ պլաստիկ ձողիկ: Նույնիսկ եթե այդ ողջ քանակությունը լցվի օվկիանոս, դա կկազմի 8 միլիոն մետրիկ տոննայի ընդամները 0,03%-ը: Վերջինս օվկիանոս պլաստիկի տարեկան արտանետումների քանակն է:

Վերջրես գիտնականների  և Ocean Cleanup (օվկիանոսների մաքրում) խմբրի կողմից, որը զբաղվում է օվկիանոսներում պլաստիկի քանակի նվազեցման համար տեխնոլոգիաների մշակմամբ, հետազոտություն է անցկացվել, որը տվել է մեկ պատասխան: Մակերևույթի օրինակների, ինչպես նաև օդային փորձարկումների ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ աղպակույտերում պլաստիկի ամենամեծ քանակության հիմքը ձկնորսական ցանցերն են (40%): Երկրորդ ամենամեծ խումբը ձկորսական այլ պարագաներն են:

Այս աղբի ազդեցությունը ավելի մեծ է քան աղտոտվածությունը: 2013 թվականին պարզվել է, որ կորցրած և օվկիանոսում թողած  խեցգետնային ամանները խլում են տարեկան մոտ 1,25 միլիոն կապույտ խեցգետնի կյանք:

Սա բավականին բարդ խնդիր է: Բայց դեռ վաղ 1990-ականներից կար գոներ մեկ լուծման շուրջ համաձայնություն, ըստ որի կոմերցիոն ձնորսական պարագաների վրա նշվում է, թե որ ընկերությանն է այն պատկանում: Սա հնարավորություն է տալիս հետևել, երբ այն կորած է: Ցամաքում այս պարագաների վերամշակման հետ մեկտեղ կիրառվում են տուգանքներ, երբ պարագաները ծով են նետվում: Սա օվկիանոսների աղտոտվածության մակարդակի վրա ազդելու բավականին մեծ քայլ է: ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության կազմակերպության անդամները համաձայնություն ունեն այս ընթացակարգի շուրջ:

Այս ստանդարտին հասնելը հարուստ երկրների համար բավականին հեշտ է, բայց զարգացող աշխարհում, որտեղ աղբի վերամշակումը բավականին ոչ ֆորմալ է, խնդիրը բավականին մեծ է: Օրինակ՝ Ինդոնեզիայում պարզել են, որ մեկ ուրիշի ցանցը վերամշաակման կետ վերադարձնելու ոչ մի ցանկություն չկա, եթե անձը դրա համար չի վաչձատրվում:

Ահա այստեղ է, որ այդ ողջ հակա-ձողիկյան էներգիան կարող է լինել օգտակար: 1990 թվականին, երկար տարիներ հասարակության ճնշումներից հետո, երեք ամենամեծ թունա ձկան վերամշակմամբ զբաղվող ընկերությունները համաձայնեցին դադարեցնել դելֆինների մտածված որսը: Նրանք շուտով սկսեցին օգտագործել «դելֆինների համար անվտանգ» (dolphin safe) տարբերանշանը, որի արդյունքում թունա ձկան որսի հետ կապված դելֆինների մահը նվազեց:

Այս ամենը, իհարկե, ավելի դժվար է «վաճառել» քան գլամուրային հակա-ձողիկյան շարժումը, բայց կարող է արդյունավետ լինել:

champord.am