Մանրածախում վտանգավոր հավի միս է հայտնվել. մի շարք սպառողներ արդեն իսկ նման ահազանգեր հնչեցրել են մամուլում ու սոցցանցերում:
Ներկայացված նմուշներից երևում է, որ հավը թույլատրելիից ավելի խոնավ է (ջրով և արյունով) և փոխել է գույնը: Հավը ներմուծվել է ՌԴ Սարատովի մարզում գործող «Курников» թռչնակոմբինատից: Մսի կտրվածքներից երևում են մանրէական աղտոտվածության ենթադրյալ նշաններ:
Հայաստանում վաճառում են վտանգավոր հավի միս
«Курников»-ը Հայաստանում ունի ներկայացուցիչ: Նրա տվյալները մակնշված են փաթեթի վրա՝ հասցե և բջջային համար, որը չի պատասխանում: Որոշ փաթեթների վրա դա էլ չկա. ուղղակի ծածկված են պոլիէթիլենով: Ասել կուզի՝ պատասխանատու է ոչ միայն արտադրողը, այլև՝ Հայաստան ներմուծողը և մանրածախում վաճառողը:
«Հավն այնտեղից բերել, փորձել են արագ իրացնել: Երբ չի ստացվել, նորից դրել են սառնարան: Կրկնակի սառեցման մասին վկայում է մսի արտաքին տեսքը: Այն սկսում է սևանալ, մսեղիքի վրա մուգ բծեր են առաջանում: Հետո էլ միսը դառնում է շատ խոնավ ու լորձոտ: Ամենայն հավանականությամբ, մսի մեջ նաև ներարկվել է թույլատրելիից ավելի հեղուկ, որի հետևանքով միսը մգացել է ու խոնավացել»,- նշում է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Վերջին ամիսներին ավելացել են ցածրորակ ներմուծումները Ռուսաստանից: Ինչու՞: Պատասխանը պարզ է՝ ապրանքը կասկածելի էժան է: Կասկածելի՝ որակի առումով: «Մեր տեղեկությունների համաձայն՝ վերջին տարիներին նման էժանագին թռչնամիս չի ներկրվել Հայաստան»,- ընդգծում է Ստեփանյանը:
Այդպիսի միսը հանձնում են ոչ միայն մանրածախին: Բազմաթիվ կիսալեգալ արտադրամասեր սառեցված թռչնամիսը «տեսքի են բերում» տարբեր լուծույթներով, ապա՝ մասնատում ու վաճառքի հանձնում իբրև թարմ:
«Այդպիսի միսը շատ հեշտ է ստուգել: Բավական է մի կտոր միս կտրել ու այրել. ռետինի տհաճ հոտ կգա»,- ընդգծում է Ստեփանյանը:
Հետքերը կորցնելու» համար միսը թերի են մակնշավորում, կամ էլ՝ ընդհանրապես չեն մակնշավորում: «Ինչպես ասացի՝ ներմուծողը հասանելի չէ: Իսկ եթե խանութն է այդ հավը կտրատում ու վաճառում, փաթեթի վրա պարտադիր մակնշման տվյալները չի նշում, որպեսզի չընկնի պատասխանատվության տակ»,- նշում է Ստեփանյանը:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am