Լելե Թեփեից քիչ այս կողմ. զինվորների կյանքն Արցախում. Sputnik-ի բացառիկ ֆոտոշարքը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լելե Թեփեից քիչ այս կողմ. զինվորների կյանքն Արցախում. Sputnik-ի բացառիկ ֆոտոշարքը. armeniasputnik.am

Առաջնագիծ, կիսանապատային շոգ ու փոշի, ջրի բնական աղբյուրների բացակայություն. այս պայմաններում են հայկական զինուժի մարտիկները հսկում սահմանը:

Արցախյան առաջնագծի հարավ-արևելյան ուղղությունը պահող զինվորների առօրյան ներկայացված է Sputnik Արմենիայի բացառիկ ֆոտոշարքում:

Հայկական բանակի այստեղ ծառայող զինվորները կատակում են՝ այն արևայրուքը, որ այստեղ են ընդունում, ծովափին չի լինի:

Վերջին երկու տարիների ընթացքում այս դիրքերը հագեցվել են ինժեներական նոր լուծումներով և նոր խրամուղիներով:

Լելե Թեփեն մոտ է, բայց դա զինվորներին չի անհանգստացնում. վերջին շրջանում իրավիճակը հանգիստ է, հակառակորդը հազվադեպ է հատուկենտ կրակոցներ արձակում:

armeniasputnik.am