«Պուտինի հետ ավելի հեշտ է, քան ես կարծում էի». Փաշինյանը՝ Վենեդիկտովին տված հարցազրույցում
Advertisement 1000 x 90

«Պուտինի հետ ավելի հեշտ է, քան ես կարծում էի». Փաշինյանը՝ Վենեդիկտովին տված հարցազրույցում

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի համահիմնադիր, գլխավոր խմբագիր և հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովը ժամանել է Երևան և հարցազրույց անցկացրել (հարցազրույցը հինգշաբթի կհրապարակվի) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վենեդիկտովը հրապարակել է Փաշինյանի կողմից հնչեցված հիմնական թեզերը.

«Պարզվեց Պուտինի հետ ավելի հեշտ է, քան ես կարծում էի. Պուտինը անկեղծ է զրույցի ժամանակ»:

«Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության շահերի շրջանակում գոյություն ունի»:

«Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքն աճում է և Ռուսաստանը Ալիևին պատերազմից հետ պահելու բոլոր հնարավորություններն ունի»:

«Ռուս սահմանապահների կողմից հայ-թուրքական և հայ-իրանական սահմանի պաշտպանությունը կպահպանվի, քանի որ դա շատ է օգնում Հայաստանին»:

«Փաշինյանի որդին իսկապես «կամավոր» մեկնել է Ղարաբաղ ծառայության»:

Կփոխեն Սահմանադրությունը, որպեսզի սփյուռքի հայերը, ներառյալ Ռուսաստանի, կարողանան Հայաստանի կառավարական կառույցներում ծառայել»:

Խորհրդարանական ընտրությունները կարող են ևˊ հոկտեմբերին, ևˊ նոյեմբերին ևˊ դեկտեմբերին անցկացվել: Ընդհուպ մինչև մայիս»:

Ատոմային էներգետիկան կզարգացնենք և «հուսով եմ, որ Ռուսաստանը կօգնի ևս մեկ ատոմակայան կառուցել»:

news.am