Մոդրիչը պատասխանել է քաղցկեղով հիվանդ երեխայի նամակին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մոդրիչը պատասխանել է քաղցկեղով հիվանդ երեխայի նամակին

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատասխանել է 5-ամյա Սելենայի նամակին, ով հիվանդ է քաղցկեղով:

Մոդրիչի նամակը հրապարակվել է խորվաթական ֆուտբոլային միության «Թվիթերի» էջում:

Սելենան գրել է.

«Սիրելի Լուկա, ավագ քույրս և մայրս օգնում են ինձ գրել քեզ այս նամակը, քանի որ ես 5 տարեկան եմ և ինքս չեմ կարող անել դա:

Ես կարծում եմ, որ դու աշխարհի լավագույն ֆուտբոլիստն ես: Ինձ շատ է դուրս գալիս քո խաղը, քանի որ դու կեղտոտ ֆուտբոլ չես ցուցադրում, ինչպես շատերը: Ես քեզ շատ եմ սիրում»:

Մոդրիչի պատասխանը չի ուշացել.

«Սիրելի Սելենա, ես ստացա քո գեղեցիկ նամակն ու շատ ուրախ էի այն կարդալ: Ինչպես` դու ես անհանգստացել իմ և Խորվաթիայի հավաքականի համար, այնպես էլ ես ու մյուս խաղացողներն ենք անհանգստանում քեզ համար: Հենց քեզ նման քաջ երկրպագուների համար ենք մենք միշտ ներդնում մեր ողջ ուժերը խաղադաշտում և կռվում մինչև վերջին վայրկյանը:

Շնորհակալ ենք, որ մեզ հետ ես: Սուբաշիչն ու Վրսալկոն բարևներ են ուղարկում քո քույրիկին, իսկ Վիդան` մայրիկին: Իսկ ես քեզ եմ ուղարկում ամենաջերմ ողջույներն ու գրկում եմ քեզ: Անկեղծորեն քո` Լուկա Մոդրիչ»,- գրել է կիսապաշտպանն ու նամակի հետ ուղարկել նաև Խորվաթիայի հավաքականի իր մարզաշապիկը:

armsport.am