«Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանման) «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Քասեմ Սոլեյմանին հուլիսի 26-ին ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Կարմիր ծով զորքեր ուղարկելուց՝ հայտարարելով, որ այն այլևս անվտանգ չԷ ամերիկացիների համար:
Այս մասին հաղորդել Է Tasnim գործակալությունը: «Կարմիր ծովը, որն անվտանգ Էր, ամերիկացիների համար այլևս այդպիսին չԷ: «Ալ Քուդսն» ամերիկացի զինվորի թշնամին Է: Ես (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփին խորհուրդ եմ տալիս հիշել ԱՄՆ-ի նախորդ նախագահներին և չկրկնել նրանց սխալները»,- մեջբերել Է գործակալությունը Սոլեյմանիի խոսքը:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի վերջերս արած հակաիրանական հայտարարություններն՝ «Ալ Քուդսի» ղեկավարը նշել Է, որ Թրամփի պահվածքը նման Է այն բանին, թե ինչպես են իրենց պահում կաբարեում»: «Դու կարող ես սկսել պատերազմը, բայց այն կավարտենք մենք,- ասել Է Մոլեյմանին՝ դիմելով Սպիտակ տան տիրոջը:- ԱՄՆ-ի նախագահը պետք Է իմանա, որ մենք սպասում ենք իրեն և պատրաստ ենք զոհաբերելու մեզ»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը Twitter-ում զետեղել Էր հաղորդում, որտեղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին նախազգուշացրել Էր լուրջ հետևանքների մասին այն դեպքում, եթե նա սպառնա Վաշինգտոնին: Թրամփի ռեպլիկը դարձել Էր Ռոուհանիի հայտարարության պատասխանը, որտեղ նա ԱՄՆ-ին նախազգուշացրել Էր Իսլամական Հանրապետության դեմ պատերազմից՝ Թրամփին խորհուրդ տալով «չխաղալ կրակի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: