
Երևանի Կենդանաբանական այգին իր այցելուներին հերթական նվերն է մատուցում: Միանվագ վճարելով ընդամենը 5000 դրամ, քաղաքացիները կարող են ստանալ ընտանեկան այցի մշտական տոմս՝ այս տարվա օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Տոմսում կներառվեն ընտանիքի 2 մեծերի և 2 փոքրերի՝ այդ ամիսների անսահմանափակ այցեր:
Հիշեցնենք, Կենդանաբանական այգին անվճար մուտք է ապահովում մինչև 3 տարեկան երեխաների, 70-ից բարձր անձանց, հաշմանդամության կարգ ունեցող անձանց, ինչպես նաև՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների խմբային այցերի համար:
Իսկ կրթօջախների սաների խմբային այցերի տոմսերը, անկախ շաբաթվա օրից, տրամադրվում են Այգում գործող մուտքի տոմսի նվազագույն սակագնով՝ 200 դրամով: