Կինոն նույնպես պետք է հեղափոխություն ապրի. Մ’Աննե. asekose.am
Advertisement 1000 x 90

Կինոն նույնպես պետք է հեղափոխություն ապրի. Մ’Աննե. asekose.am

КИНОЛИКБЕЗ կինոփառատոնի շրջանակներում  «Ադապտացիա» Երևանի մասին պատմող վավերագրական ֆիլմը արժանացել է գլխավոր մրցանակներից մեկին՝ «Լավագույն Վավերագրական ֆիլմ» անվանակարգում` ստանալով Ժան-Լյուկի ոսկե արձանիկ։

Ժան-Լյուկ Գոդարի ոսկե արձանիկը խորհրդանշում է հեղինակային կինոն, և կինոփառատոնը ուշադրություն է դարձնում հեղինակային կինոյին։ Էքսպերիմենտալ ֆիլմերն այստեղ ավելի բարձր են գնահատվում։

«Սա «Ադապտացիա» վավերագրական ֆիլմի 8-րդ մրցանակն է։ Ես շատ եմ կարևորում այս կինոփառատոնի մրցանակը, քանի որ այն կրում է Գոդարի սիմվոլը։ Ինձ համար մեծ պատիվ է ճանաչվել հաղթող այս անվանակարգում։ Էքսպերիմենտներն ինձ համար մեծ նշանակություն ունեն կինոյում։ Կարծում եմ՝ արվեստում չկան օրենքներ. և փորձարարությունը բերում է նոր ուղիների բացահայտման։ Շատ ուրախ եմ որ աշխատանքս ևս մեկ անգամ էմոցիաներ փոխանցեց այլ մարդկանց, և իմ ստեղծած տպավորություններով կիսվեցի հանդիսատեսի հետ։ Առաջինը կիսվում եմ վարպետներիս և մեր արվեստանոցի հետ։ »,-Asekose.am-ի ասաց «Ադապտացիա»-ի հեղինակը՝ Մանե Բաղդասարյանը՝ ՄԱննեն:

ՄԱննեն նշեց, որ շուտով «Ադապտացիա»-ն կրկին կցուցադրվի.

«Ֆիլմը բազմիցս է ցուցադրվել, սակայն, ովքեր դեռ չեն տեսե, այն շուտով կրկին անգամ ֆիլմը կունենա ցուցադրություն։ Ինչ վերաբերում է հաջորդ ֆիլմերին, մեծ սիրով կհայտարարեմ, որ չեմ հոգնի Երևանի մասին ամեն անգամ ֆիլմ նկարահանելուց։ Բայց խոստանում եմ ամեն անգամ կտրուկ տարբեր ֆիլմեր նկարահանել։ Այժմ աշխատում եմ  «Ճայը» ֆիլմի վրա պրոդյուսերի՝ Արարատ Գրիգորյանի հետ։

Ամբողջությամբ՝ asekose.am



Նման նյութեր