Վահագն Թևոսյանն արձագանքել է Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանի գրատռմանը՝ գրելով.
«Շնորհակալ եմ արձագանքի համար, Lika ջան: Շատ կարևոր բովանդակությամբ գրառում ես արել, ու շատ կարևոր էր, որ այն արվեր: Նախ՝ Քո հարցերին սիրով պատասխանեմ՝ իհարկե իմ անձնական կարծիքն էի արտահայտել, ու էդ մասին հիշատակում կա իմ գրառման մեջ: Առավել ևս, որ ինքս ինձ իշխանական թիմի մաս չեմ համարում, այլ ընդամենը լոյալ քաղաքացի՝ իր մասնագիտական պատասխանատվությունը դրան գերակայելով հանդերձ: Ու բնական ա, որ իմ ու Քո՝ էս թեմայով շփումը, ինչպես և Դու ես ակնկալում ու ակնարկում քո գրառման մեջ, քաղաքացիական պատասխանատվությամբ ծանրաբեռնբած մարդկանց մակարդակի շփում ա:
Անկախ ամեն ինչից, կարծում եմ, որ նույնիսկ առանց անուններ տալու հայտարարելը, որ երկրի վարչապետը հեսա-հեսա ծախելու ա Արցախը, որոշակիորեն էնքան պատասխանատու հայտարարություն ա, որ պետք ա նույնքան որոշակի հիմքեր ունենա (արի չանդրադառնանք նրան, որ «ես նման բան չեմ ասել», որովհետև ընդունիր, որ անիմաստ ժամանակ ենք վատնելու): Մանավանդ նման պատասխանատու դիրք ու կարգավիճակ ունեցող քաղաքացու համար, որը Դու ես:
Ես ընդամենը ուզեցի, որ դու դա նկատես: Հակառակ դեպքում մնացած ամեն ինչն անիմաստ ա դառնում: Որևէ քաղաքական ուժի հանդեպ բարոյական պարտավորության և այլնի մասին խոսակցություններն էլ լրիվ ուրիշ դաշտից են, որոնց չեմ էլ ուզում անդրադառնալ: Ամեն դեպքում ափսոս ա, որ Դու էս՝ ենթադրական, էմոցիոնալ մակարդակում քեզ զոհ ես տալիս: Ես գուցե կարող եմ ինձ դա թույլ տալ՝ մենք շատ ենք, բայց դուք քիչ եք ու ափսոս: Հուսամ հասկացար՝ ձեզ ասելով ում նկատի ունեմ:
Իմ մասով այլևս ավելացնելու բան չունեմ: Անձնական զրույցի ժամանակ կարող ենք էս թեման ավելի խորացնել, եթե ցանկություն կա, բայց հանրային մակարդակով սրա անհրաժեշտությունն այլևս չեմ տեսնում: Մի անգամ էլ մերսի:)»: