ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանն ինքն իր հոտն արդեն ընտրել է, հարգելի՛ տիկնայք ու պարոնայք։ Էդ որ նստել՝ որոշել եք, որ Երևանին գույն, հոտ ու ծաղիկ եք կպցնելու, գոնե մեկ անգամ աննպատակ թափառե՞լ եք քաղաքի թաց փողոցներով։ Փորձե՛ք պարոնայք, ու անպայման կնկատեք, որ քաղաքն իր հոտը փոխել է ու նոր հոտ ունի արդեն։
Բորշչի հոտ չէ, պելմենիի, սոլյանկայի կամ բեշբարմակի էլ չէ։ Թաց Երևանի փողոցներում ամեն քայլափոխի էսպրեսսոյի ու կրուասանի հոտն է բռնում ուղեղդ, հարգելի՛ տիկնայք ու պարոնայք։ Չմոռանաք սա. Երևանն իր ընտրությունն արդեն կատարել է…»: