Արմպրոդէքսպո. մարզերի համն ու հոտը՝ մեկ վայրում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արմպրոդէքսպո. մարզերի համն ու հոտը՝ մեկ վայրում

Հոկտեմբերի 21-23-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում անցկացվել է ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը:

armprodexpo9

Սահմանապահ կանանց թեյը՝ Սպիտակի հաշմանդամություն ունեցողների ձեռքով 

apricot

Սպիտակում Գայանե Խաչատրյանի հիմնած «Էբրիկոտ» ընկերությունում աշխատում են բացառապես հաշմանդամություն ունեցողներ, որոնք արտադրում են փայտե հուշանվերներ և արծաթյա զարդեր: Արդեն երկու ամիս է՝ ընկերության աշխատակիցները նոր զբաղմունք ունեն. հայկական նկարազարդումներով փայտե տուփեր, որոնցում փաթեթավորվում է սահմանամերձ բնակավայրերի կանանց հավաքած թեյը:

Բնական կոսմետիկա՝ կաթնամթերքից

20161023_123619

Մուղնի գյուղում ամիսներ առաջ բացված ֆերման այսօր արտադրում է ոչ միայն էկոլոգիապես մաքուր կաթնամթերք, այլև դրանից պատրաստում է բնական կոսմետիկա:

«Վանատուն» ընկերության ներկայացուցիչ Անյա Լավրովան պատմում է, որ ֆերմայում պահում են միայն գերմանական «շվից» ցեղատեսակի կովեր, իսկ կաթնամթերքը զերծ է ամեն տեսակի սննդային հավելումներից և հակաբիոտիկներից:

Գինու մեջ հասունացված պանիրներ

mikaelyan1

Միքայելյանների ընտանիքը 2012թ. Երևանից տեղափոխվել է Գավառ և ֆերմա հիմնել: Երեք տարում փոքրիկ բիզնեսը կարողացել է մեծ քայլերով առաջ գնալ՝ Հայաստանում կիրառելով պանիրների արտադրության նոր տեխնոլոգիա:

Միքայելյանների այցեքարտը գինու մեջ հասունացված պանիրներն են, որոնք սպառվում են հիմնականում գինու բարերում և մասնագիտացված խանութներում, իսկ առաջիկայում կարտահանվեն նաև Ռուսաստան:

«Կատարո». տիպիկ արցախյան գինի

20161023_132505

Արցախում՝ Հադրութի շրջանի Տող գյուղում, արդեն շուրջ 10 տարի գործող Ավետիսյանների ընտանեկան բիզնեսը սկսել է 5 հա տարածք զբաղեցնող այգիներից:

Տոլման՝ նաև պահածո

20161023_131135

Ավանդական կոմպոտներից, մուրաբաներից ու ջեմերից մինչև բանջարեղենային և անգամ մսային պահածոներ: Խորհրդային Միության փլուզումից հետո պարապուրդի մատնված Եղեգնաձորի պահածոների գործարանը ոչ միայն նոր շունչ է ստացել, այլև լուրջ մարտահրավեր է նետել իր մրցակիցներին:

Պահածոների արտադրության համար անհրաժեշտ հումքի մթերումն արվում է հիմնականում Վայոց ձորից, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև կողքի մարզերից, Արարատյան դաշտից:

Լոլիկի էկզոտիկ չրեր՝ Հացիկ գյուղից

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում Խամիսյանների ընտանիքը չրերի արտադրությամբ զբաղվում է արդեն երեք սերունդ: Ավանդական ծիրանի, սալորի, դեղձի չրերի կողքին այսօր ունեն նաև էկզոտիկ արտադրանք՝ լոլիկի չիր՝ համեմված մաղադանոսով, ռեհանով ու ծիտրոնով:

banks.am



Նման նյութեր