NBA-ի աստղը ծեծկռտուքի մասնակից է դարձել գիշերային ակումբում
Advertisement 1000 x 90

NBA-ի աստղը ծեծկռտուքի մասնակից է դարձել գիշերային ակումբում

«Հյուսթոնի» ամերիկացի բասկետբոլիստ Ջեյմս Հարդենը ծեծկռտուքի մասնակից է դարձել ԱՄՆ-ի Սկոտսդեյլ քաղաքի Mint գիշերային ակումբում, գրում է TMZ-ն:

Միջադեպի ականատեսներից մի կին պատմել է, որ նա նկարահանել է քաշքշուկը, սակայն Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նախորդ մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողը իր ձեռքից խլել է նրա հեռախոսը և այն նետել շինության տանիքի վրա: Բախմանը միջամտել են գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցները: Այդ կինը նշել է, որ Հարդենի հետ ակումբում գտնվող մարդկանցից մեկը նրան 200 դոլար է տվել հեռախոսի դիմաց, իսկ բասկետբոլիստն ավելի ուշ ևս 300 դոլար է տվել նրան: Կինը վերցրել է գումարը, ինչպես նաև գտել իր հեռախոսը տանիքի վրայից:

Ոստիկանությունում հայտնել են, որ հետաքննություն է անցկացվում տեղի ունեցածի վերաբերյալ, սակայն Ջեյմս Հարդենը որպես վկա է դիտարկվում այդ գործով:

sport.news.am