
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր խոսնակ ունի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները կկատարի Վահան Կոստանյանը: ««Քաղաքացիական պայմանագրի» այսօր կայացած վարչության նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ այսուհետ կատարելու եմ կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վահան Կոստանյանը: