Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՉԵՄ ՎՍՏԱՀՈՒՄ
– Քանի որ աչքի առաջ ունեմ 2016թ. հուլիսի 29-ի Սարի թաղի դեպքերի հետ կապված կեղծված ապացույցների ու սուտ ցուցմունքների հիման վրա հարուցված քրեական գործը, որով զանգվածային անկարգությունների, պատանդառության, շենքեր, շինություններ զավթելու, ապօրինի զենք ու զինամթերք պահելու շինծու մեղադրանք առաջադրեցին Անդրիաս Ղուկասյանին ու գործն ուղարկեցին դատարան, իսկ զանգվածային անկարգություններ շինծու մեղադրանքով Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Հովսեփ Խուրշուդյանին և այլոց մեղադրյալի կարգավիճակում պահեցին մինչև իշխանափոխությունը։
Դրա հետ մեկտեղ հավաքի մասնակիցներին ու լրագրողներին ծեծի ու ջարդի ենթարկած ոստիկաններին ու քաղաքացիական հագուստով ջարդարարներին արանքից հանեցին։
– Քանի որ աչքի առաջ ունեմ ապրիլյան դեպքերը, երբ ՀՔԾ քննիչների ղեկավարությամբ կազմավորվել էր մոտ 70 հոգանոց քննչական խումբ և Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպումից առաջ ու հետո զանգվածային անկարգություններ կազմակերպելու շինծու կասկածանքով ձերբակալեցին Դավիթ Սանասարյանին, հաջորդ օրը՝ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին, կալավորեցին Լևոն Բարսեղյանին ու այլոց, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ արձակեցին, թավշյա հեղափոխության հաղթանակից հետո էլ քրեական գործը կարճեցին։
ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԶԱՐՅԱՆԻՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ»:
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՉԵՄ ՎՍՏԱՀՈՒՄ- Քանի որ աչքի առաջ ունեմ 2016թ. հուլիսի 29-ի Սարի թաղի դեպքերի հետ կապված…
Gepostet von Karen Mezhlumyan am Montag, 13. August 2018